27/02/2015 11:00
Տ. Ուրիխանյան. Շարունակելու եմ մնալ ժողովրդի, նրան հուզող խնդիրների կողքին
Կհրաժարվեմ, չեմ հրաժարվի, թե ինչպես կլինի` վստահ եմ, որ ժողովրդին հետաքրքրում է ոչ թե իմ՝ խոսնակի պաշտոնում լինել-չլինելը, այլ իր կողքին, իր իսկ շահի թիկունքում մնալը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե ինքը պատրաստվում է լքել ԲՀԿ խոսնակի պաշտոնը.
«Ես եղել եմ ժողովրդին հուզող խնդիրների կողքին ու շարունակելու եմ մնալ ժողովրդի, իրեն հուզող խնդիրների կողքին: Եվ սա միանշանակ է, աներկբա է ու բեկանման ենթակա չէ»,- նշեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց նաև, որ այսօր ով չի ալարում, պարտավոր է իրեն համարում ենթադրություններով հանդես գալ ԲՀԿ-ի կամ առանձին վերցրած անձանց մասով: