01/03/2015 16:00
Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ը համեմատեց Հայոց ցեղասպանության հետ
«Իշխանությունները ցինիզմով չեն էլ թաքցնում, որ թքած ունեն ժողովրդի, քաղաքական ուժերի և միջազգային կառույցների վրա: Նրանք բացեիբաց հայտարարում են, որ շատ էլ լավ են արել, որ Մարտի մեկին գնդակահարել են ժողոբրդին: Թող զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան հնարավոր էլ չէր սպասել»,- մարտիմեկյան ավանդական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հասկանալի է, որ հանցագոծությունները չեն բացահայտվելու, շարունակեց նա, բայց դա չի նշանակում, որ հասարկությունը և քաղաքական ուժերը պետք է հիասթափվեն և ոչինչ չանեն:
«Քանզի մոռանալ՝ նշանակում է ներել, իսկ մոռացված՝ ներված ոճրագործությունները՝ նշանակում է ծնել նոր հանցագործություններ»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը՝ նմանեցնելով այն Հայոց Ցեղասպանության օրինակին:
«Իմացեք, երբ մենք նրանց հանցանքները չենք մոռանում, նրանք գիշերները չեն քնում»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:
Այնուհետ Լ. Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց Մարտի մեկն այսուհետ հռչակել հիշատակի և բողոքի օր, ինչին հավաքվածները կողմ արտահայտվեցին: