02/03/2015 13:41
Նաիրիտցիների վաղվա բողոքին, հնարավոր է, երեխաներն էլ մասնակցեն
Վաղը` մարտի 3-ին, ժամը 11-ին «Նաիրիտի» աշխատակիցները հերթական բողոքի ակցիան կանցկացնեն Կառավարության մոտ` պահանջելով չվճարված աշխատավարձերի վճարման մասով հստակություն:
«Նաիրիտի» Facebook-յան էջում տեղադրված հրավերի տակ որոշ նաիրիտցիներ առաջակել են բողոքի ակցիային ներկայանալ ընտանիքի անդամների ու հատկապես երեխաների հետ միասին, որպեսզի «աշխարհը տեսնի, թե աչքներն արդեն ինչի վրա են գցում մեր ոչ բարով ղեկավարները»: