03/03/2015 09:11
Ծառուկյանը կհայտարարի, որ շարունակում է մնալ կուսակցությունում և պատրաստ է հետագայում ևս օժանդակել ԲՀԿ-ին
Մարտի 5-ին նշանակված ԲՀԿ համագումարին ներկա է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ժամանակի» տեղեկություններով՝ վերջինս պատրաստվում է ելույթ ունենալ և կուսակիցներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և անցած ճանապարհի համար:
Ծառուկյանը ասելու է, որ ինքը նախկինում ևս ասել է, որ եթե լինի ավելի արժանի թեկնածու, ինքը պատրաստ է լքել կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը հայտարարելու է, որ ինքը շարունակում է մնալ ԲՀԿ անդամ, և պատրաստակամություն է հայտնելու հետագայում ևս օժանդակել ԲՀԿ-ին: