04/03/2015 18:50
Թուրքական լիրան ռեկորդային կերպով արժեզրկվում է
Ինչպես Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթն է սրընթաց կերպով արժեզրկվում, և բնակչության շրջանում տագնապի տեղիք տալիս, այդպես էլ թուրքական լիրան է ռեկորդային կերպով արժեզրկվում: Թուրքական լիրայի արժեզրկումը խուճապ է առաջացրել թե՛ տեղացիների, և թե՛ արտաքին ներդրողների շրջանում:
2015 թ հունվարի 20-ին Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցրել էր հիմնական նվազագույն տոկոսադրույքը 0.5 %-ով՝ հասցնելով մինչ 7.75 %-ի:
ԿԲ-ի նման քայլից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրել էր Կենտրոնական բանկին երկրի շահերին հարված հասցնելու մեջ: «Երկրում ինֆլյացիան (գնաճ) կապված է բարձր տոկոսադրույքների հետ, այլ ոչ թե հակառակը»,- ընդգծել էր Էրդողանը:
Միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ անդրադարձել են թուրքական լիրիայի արժեզրկմանը:
Financial Times պարբերականը «Թուրքական լիրան դոլարի նկտամամբ անկում է ապրում» խորագրի ներքո գրել է. «Լիրան արժեզրկվել է 0.5 տոկոսով և դա ռեկորդային ցածր ցուցանիշ է. մեկ դոլարը հավասար է 2.52 լիրայի: Նման ցուցանիշը մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ Կենտորնական Բանկը, չնայած գնաճին, կարող է նվազեցնել տոկոսադրույքները:
Լիրան արդեն հինգերերոդ օրն է արժեզրկվում է և ըստ մի շարք տնտեսագետների, մեկ տարվա մեջ արժեզրկվել է 7.7 տոկոսով»,-գրում է պարբերականը:
Wall Street Journal-ն էլ իր հերթին գրում է, որ թուրքական լիրան ռեկորդային ցւոցանիշ է գրանցել և այդ հանգամանքը ավելի է բորբոքել հասարակության մեջ առկա այն անհագնստությունները, որ կառավարության ճնշման ներքո, ԿԲ-ն կարող է նվազեցնել տոկոսադրույքները:
Ներդրողներն էլ վախենում են, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է փոխել տնտեսական հարցերով զբաղվող պաշտոնյաներին, միաժամանակ վտնագելով վստահելի քաղաքականությունը:
«Ռիսկ կա, որ տնտեսական ոլորտներում ղեկավարվող հիմնական պաշտոնները կտրվեն այնպիսի անհատներին, ովքեր մտերիմիկ հարաբերություններ ունեն Էրդողանի հետ` հաշվի չառնելով նրանց հմտությունները»,-նշել է տնտեսագետ Վոլֆանգո Պիկոլին (Wolfango Piccoli):
Reuters-ն էլ իր հերթին գրել է, որ լիրայի արժեզրկումը, էլեկտրաէներգիայի գների բարձրացումը հանգեցրել են գնաճի` մթերքի և տրանսպորտի գմները բարձրչացել են համապատասխանաբար 2.59 և 1.77 տոկոսով: h
Todays Zaman-ը տեղեկացրել է, որ «Թուրքիայում սպառողական գների ցուցանիշը մեծացել է 7.55 տոկոսով` տարեկան կտրվածքով և 0.71 տոկոսով` ամսական: Այս մասին վկայում են պետական վիճակագրական գործակալության տվյալները: Հունվարին Թուրքիայում տարեկան արժեզրկման մակարդակը կազմել է 7.24 տոկոս»,-գրել է պարբերականը:
Bloomberg-ն էլ նախօրեին տպագրել էր աշխարհի 15 ամենադժբախտ տնտեսությունների վարկանիշը, որում ներառված էր նաև Թուրքիան: Տնտեսական դժբախտության ինդեքսը կազմելիս փորձագետները հաշվի են առել գործազրկության մակարդակը, գումարած սպառողական գների ինդեքսի փոփոխությունը: