Նաիրիտցիները սպառնում են նստացույց, ապա նաև՝ հացադուլ սկսել
05/03/2015 12:52

Նաիրիտցիները սպառնում են նստացույց, ապա նաև՝ հացադուլ սկսել

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են Կառավարության մոտ:

Նրանք ցուցապաստառներով ու «ամոթ-ամոթ» վանկարկումներով պահանջում են կառավարությունից վճարել իրենց կուտակված աշխատավարձ-պարտքը, որն, ըստ նրանց, կազմում է մոտավորապես 5 մլն դրամ:

Գործարանի աշխատակիցները համոզված են, որ Կառավարությունը նրանց խաբում է՝ պարզապես ժամանակ ձգձգելու համար, հետևաբար. նրանք  այսօր Կառավարության մոտ կսպասեն մինչև նիստի ավարտը, որից հետո կշարժվեն դեպի նախագահական նստավայր:

Բացի այդ՝ ցուցարարները սպառնում են նստացույց անել, իսկ եթե դա էլ չլուծի իրենց առաջ քաշած պահանջը, ապա պատրաստ են նաև հացադուլ հայտարարել:

Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարանի տնօրինությունն աշխատակիցներին պարտք է 24 ամսվա աշխատավարձ:  

Անուշ Հարությունյանն ընդգծեց, որ նրանք կպայքարեն այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց ամբողջական աշխատավարձերը:

Ի դեպ՝ նախորդ օրը նրանք սպառնացել էին, որ բողոքի ցույց են գալու ընտանիքների հետ...

Հիշեցնենք, որ օրերս գործարանի աշխատակիցներին վճարվել էր ևս մեկ ամսվա աշխատավարձ: 

Նաիրիտցիները սպառնում են նստացույց, ապա նաև՝ հացադուլ սկսել