28/03/2015 09:15
Գաստիկը, Ծգլը, Տլեն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով նախօերին կալանավորված Գաստիկը, Ծգլը, Տլեն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանց պաշտպան Լուսինե Սահակյանը էլ «Հայկական Ժամանակին» ասել է. «Դեռևս չեմ մեկնաբանում»:
Սարգիս Գրիգորյանին (Ծգլ), Սարգիս Հախանումյանին (Տլե) և Վահան Հակոբյանին (Գաստիկ) մեղադրանք է առաջադրվել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության և ապօրինի զենք կրելու մեջ: Նրանք դատարանի որոշմամբ նախօրեին կալանավորվել են և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: