28/03/2015 09:50
«Քարֆուրը» չի արդարացնում սպասելիքները
«Քարֆուրից» ոչ միան սպասելիքները չեն արդարացել, այլև որոշակի հիասթափություն կա: Ով մեկ անգամ գոնե մտել է «Քարֆուր», ապա զգացել է այդ հիասթափությունը»,- երեկ «Ժամանակին» ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Քարֆուրն» այսօր զիջում է անգամ իր սպասարկման որակով՝ սկսած սայլակներից, վերջացրած աշխատակիցների մոտեցումով:
««Քարֆուրից» սպասելիքները չեն արդարացել նաև այն իմաստով, որ խանութում վաճառվող ապրանքի 90 տոկոսը տեղական է: Այսինքն՝ նոր ապրանքներ և նոր շուկաներ Հայաստան այդպես էլ չեկան», - ասել է Բաբկեն Պիպոյանը: