28/03/2015 11:09
Սամբո. Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը
Մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ:
Այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով: Մրցաշարի առաջին օրը Աշոտ Դանիելյան, գերազանց անցկացնելով մրցելույթները, 90 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը:
Ես մեկ մեդալ էլ նվաճել է Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: