28/03/2015 13:36
Սերգեյ Նարիշկինը կժամանի Հայաստան
ՌԴ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Ստորին պալատի պաշտոնական կայքից:
Նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Պետդումայի պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված համաժողովին և կլոր սեղանի աշխատանքներին, որոնք անցկացվելու են «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակում:
Նախատեսվում է նաև մասնակցությունը «Պատերազմն ու Հաղթանակը հայ և ռուս նկարիչների աշխատանքներում» ցուցահանդեսի բացմանը: