30/03/2015 17:45
Արտակ Դավթյանը գործուղվել է Մոսկվա, Տիգրան Ուրիխանյանը՝ Աստանա
Մարտի 26-28-ը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի /ԱՊՀ ՄԽՎ/ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» ակցիային մասնակցելու համար Բիշքեկ /Ղրղզստանի Հանրապետություն/ գործուղվել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Ապրիլի 2-4-ը Մոսկվա /Ռուսաստանի Դաշնություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, իսկ ապրիլի 4-7-ը Աստանա / Ղազախստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը: