31/03/2015 11:41
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին
Հենրիխ Մխիթարյանն իր երախտագիտությունն է հայտնել շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին ազգային հավաքականում համատեղ աշխատանքի համար:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր մարզիչ Բեռնար Շալանդին հայկական ֆուտբոլում ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Իսկական հաճույք էր այսպիսի մարզիչի հետ աշխատելը:
Ես շատ եմ գնահատում ինձ տված նրա խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ էր, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար և մաղթել լավագույնը հետագա գործունեությունում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ալբանիայի հավաքականից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո Բեռնար Շալանդը հեռացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: