17/04/2015 09:37
ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք
«Ժողովուրդը» երեկ փորձել է «գտնել» ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին այն անդամներին, որոնք, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ցանկացել են անդամակցել այս կուսակցությանը: Սակայն նախկին ԲՀԿ-ականներն իրենց ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության վերաբերյալ հարցը ընկալել են որպես վիրավորանք:
Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը իր՝ ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին այսպիսի պատասխան է տվել. «Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»: Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար է հայհոյանք: Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանն էլ (Կարամելի Հարութ), որը փետրվարից անկուսակցական է, ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին ասել է. «Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ: Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա, ամոթ ա»: