21/04/2015 10:43
Շախմատ. Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան - Ուկրաինա 2,5-1,5. Արոնյանի հաղթանակը վճռորոշ էր
Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ուկրաինային: Երեք խաղատախտակների վրա ոչ-ոքիներ գրանցվեցին. Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Վասիլի Իվանչուկի, Սերգեյ Մովսեսյանը` Պավել Էլյանովի, Հրանտ Մելքումյանն էլ` Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին ու հաղթանակ բերեց մեր թիմին` 2,5-,1,5:
Այսպիսով, երկու տուրից հետո մեր հավաքականն ունի 2 միավոր: Վաղը կայանալիք 3-րդ տուրում մեր թիմի մրցակիցը կլինի Կուբայի հավաքականը: