24/04/2015 15:44
Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 29-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի այցելուների կողմից ճանաչվել է 29-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանի օգտին քվեարկել է հարցվածների 40.48 տոկոսը:
«Կարծում եմ՝ այս տարվա լավագույն հանդիպումներիցս մեկն անցկացրի: Ողջ թիմը հիանալի գործեց»,- ասել էր հանդիպումից հետո Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ 29-րդ տուրում «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է «Պադերբորնին», իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: