25/04/2015 09:37
Պետք է շնորհակալություն հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած նախագահներին. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու՝ «վայ, խայտառակ եղանք», ,բա որ ասում էի«,«ուրիշ էլ ի՞նչ էիք սպասում»: Նման մտասևեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվախությունը, այլև պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 2-ի հետ կապված միջոցառումները:
Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգնես: Օրինակ՝ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չես ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդը ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք, վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում էիր երկրի ազգային շահերից ելնելով, և որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում այն ուղերձները, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են այդ շահերին:
Պարզ է, որ ոչ բոլորն են պապ Ֆրանցիսկոս. Քաղաքական, պետական գործիչներն առաջնորդվում են, կրկնում եմ, շահերով ոչ թե արժեքներով: Բայց սա չպիտի նվազեցնի մեր երախտագիտությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: