27/04/2015 16:16
Համացանցում են հայտնվել Էվերեսթի վրա 84 լեռնագնացի կյանք խլած ձնահյուսի առաջին կադրերը (Տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Էվերեսթի վրա իջած ձնահյուսի տեսանյութը, որի պատճառով նախօրեին զոհվել է 84 լեռնագնաց:
Բացառիկ տեսանյութում երևում են ձնահյուսի առաջին կադրերն ու ինչպես են ձյան հաստ շերտի տակ մնացած լեռբնագնացները փորձում օգնել միմյանց:
Նշենք, որ Էվերեսթի վրա ձնահյուս է իջել Նեպալում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո: Այդ երկրաշարժի զոհերի թիվն արդեն հասնում է մոտ 3500-ի: