30/04/2015 17:49
«Մարիլա» ՍՊԸ-ն դեռ 3 տարի առաջ տուգանվել է ոչ բարեխիղճ մրցակցության համար
«Մարիլա» ՍՊԸ-ն ունի առանձին սպանդանոց, որտեղ խոշոր եղջերավոր կենդանիներիի և խոզերի մորթ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասանբուժության տեսչության պետ Հովհհանես Մկրտչյանը:
Նշենք, որ թե՛ «Մարիլա» ՍՊԸ-ն, թե՛ «Գյուղարտ» ՓԲԸ-ն պատկանում են Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին:
Թեև այս երկու ընկերությունները նույն սեփականատերն ունեն, սակայն տարբեր սպանդանոցներ, ՍԱՊԾ-ն այստեղ ևս ստուգումներ է անցկացրել և ինչպես հավաստեց Հ. Մկրտչյանը, խախտումներ չեն հայտնաբերվել:
Նշենք, որ դեռևս 2012թ-ին Տնտեսական մրցակցության պետական հանձաժողովը երշիկ արտադրող 21 ընկերությունների անբարեխիղճ մրցակցություն իրականացնելու և սպառողներին մոլորեցնելու համար տուգանել է սահմանված առավելագույն պատժաչափով` տուգանք տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով. Ընկերություններն օգտագործել էին սննդային հավելումներ, գոմեշի միս, բացակայում էր համապատասխան մակնշումը և այլն. Տուգանվածների թվում էր նաև «Մարիլա» ընկերությունը: