30/04/2015 20:32
Ուկրաինայում ռուսական ալիքներին կփոխարինեն էրոտիկները
Ուկրաինայում հեռարձակվող ռուսական ալիքները կփոխարինվեն էրոտիկ հեռուստաալիքներով: Խոսքը այն հեռուստաալիքների մասին է, որոնց հեռարձակումն որոշակիորեն սահմանափակվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի ղեկավար Յուրի Արտեմենկոն:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ՝ բոլորովին վերջերս խորհրդին նման առաջարկով են դիմել որոշ էրոտիկ ուղղություն ունեցող հեռուստաալիքների ներկայացուցիչներ և խորհուրդը այժմ ուսումնասիրում է նրանց եթեր դուրս գալու հավանականության հետ կապված հարցերը:
Կառույցի տվյալների համաձայն՝ Ուկրաինան սահմանափակել է 18 ռուսական ալիքների հեռարձակումը՝ «Առաջին ալիք», «ՆՏՎ-Միռ», «Ռոսսիյա 24» և այլն: