04/05/2015 18:06
Արդեն հայտնի է Orange-ի բաժանորդի անունը, ով կդառնա Կաննի 68-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը
Այսօր Orange-ն ամփոփել է «100 տարվա վերածնունդ» խորագրի ներքո անցկացվող «Դեպի Կանն 2015» վիդեոմրցույթի արդյունքները: Գուրգեն Եղյանը, ում հեղինակած տեսանյութը ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում լավագույն 15 տեսանյութերի շարքում էր և արժանացել էր ժյուրիի ամենաբարձր գնահատականին, այժմ հնարավորություն ունի դառնալու Orange-ի պատվավոր հյուրը Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնում: (Տեսանյութը, որը Գուրգենին բերեց այս բացառիկ մրցանակը, կարելի է դիտել այստեղ ):
Գուրգենին հանձնված մրցանակը դեպի Կանն ուղևորության ամբողջական փաթեթ է՝ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար Մաջեսթիկ հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին: Գուրգենն իր ընտրած ուղեկցի հետ կմասնակցի փառատոնի՝ մայիսի 20-ի ցուցադրմանը:
«Այս տարին մեծ կարևորություն ունի աշխարհի բոլոր հայերի համար: Հարգանքի և հիշատակի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերին՝ մեզ համար շատ կարևոր էր նաև մյուս կողմից ցույց տալ վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի վերածնունդն ու զարգացումը: Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց կարճ ֆիլմերով արտահայտել են իրենց զորակցությունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն քվեարկել են նախընտրած տեսանյութերի օգտին: Մեծ հետաքրքրությամբ և հուզմունքով ենք դիտել այս երիտասարդների հեղինակած ֆիլմերը. երիտասարդներ, ովքեր հենց իրենք խորհրդանշում են Հայաստանի վերածնունդը», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ընդհանուր առմամբ` մրցույթին մասնակցել է 30 տեսանյութ՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերին և ցուցադրելով վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումները: Ապրիլի 2-ից մինչև 28-ը Orange-ի բոլոր բաժանորդներն ունեցել են հնարավորություն ներկայացնել իրենց հեղինակած կարճ տեսանյութերը և մասնակցել ֆեյսբուքյան վիդեոմրցույթին: Անցյալ տարվա համեմատ էականորեն ավելացել էր ոչ միայն մրցույթի մասնակիցների, այլև ֆեյսբուքյան քվեների քանակը, որոնք, ի դեպ, այս տարի գերազանցել էին 6000-ը: Զգալիորեն աճել էր նաև Youtube-ում տեսնայութերի դիտումը՝ հասնելով շուրջ 10500-ի:
Առավելագույն քվե ստացած մյուս 14 տեսանյութերի հեղինակները ստացան անակնկալ նվեր Orange-ի և «Մոսկվա» կինոթատրոնի կողմից. մեկ ամսվա ընթացքում իրենց ընտրած անձի հետ «Մոսկվա» կինոթատրոն անսահմանափակ այցելելու հնարավորություն: