06/05/2015 17:31
Դավութօղլու. Հայ-թուրքական հարաբերությունները հարթելու համար Հայաստանը պետք է դուրս գա «Ադրբեջանի տարածքներից»
«Կարսի հրապարակից հայտարարում եմ, թող բոլորը լսեն, մենք բոլորի հետ պատրաստ ենք նստել ու խոսել, սակայն գլուխ չենք խոնարհելու։ Եկեք խաղաղության մեջ ապրենք, նոր Կովկաս ստեղծենք»,-Կարսում հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմենդ Դավութօղլուն:
TRT Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները հարթելու համար Հայաստանը պետք է դուրս գա «Ադրբեջանի տարածքներից»։
«Երբ մենք հիշատակում էինք մեր պապերին, արտերկրում Թուրքիայի դեմ, մեր ազգի դեմ մեծ արշավներ են սկսել։ Մեզնից հաշիվ են պահանջել։ 100 տարի առաջվա հաշիվը, սակայն եթե մենք էլ սկսենք հաշիվ պահանջել... Կովկասում էլ շատ դեպքեր են եղել։ Մեկ առ մեկ կհարցնենք ու կպահանջենք»,- ասել է նա։