Մեր Հայաստանում էլ պակաս «կոնչիտաներ» չկան, ուղղակի թաքնված են. Սոնա Շահգելդյան

21/05/2015 14:23

Մեր Հայաստանում էլ պակաս «կոնչիտաներ» չկան, ուղղակի թաքնված են. Սոնա Շահգելդյան


Երգչուհի Սոնա Շահգելդյանը մշտազբաղ է, մշտապես քննարկվող և միշտ պահանջվող: Շուտով նրան կտեսնենք նաև դերասանուհու կարգավիճակում: Aysor.am-ի հետ զրույցում նա, բնավորության համաձայն, անկեղծ էր. անդրադարձանք ոչ միայն գործուեությանն ու անձականին, այլև` այս օրերին ամենաքննարկվող թեմային` Եվրատեսիլին:

-Սոնա, հիմա պասիվ գործունեությո՞ւն եք վարում:

-Ես միշտ էլ բուռն գործունեություն եմ վարում, երբեք պասիվ չեմ լինում: Այժմ ֆիլմերում եմ նկարահանվում: Ինձ մոտ լավ է ստացվում դերասանուհու կարգավիճակում հանդես գալ, դերս լավ եմ խաղում: Նաև համերգերի եմ մասնակցում, հարսանյաց միջոցառումների հրավերներ եմ ունենում: Այժմ նոր տեսահոլովակ ենք պատրաստում. Կոմիտաս «Հով արեք»: Նաև, նոր երգեր եմ ձայնագրվում:

-Եվ այդ ամենը հասցնո՞ւմ եք:

-Այո:

-Քանի որ հարսանյաց հանդեսներից խոսեցինք, պետք է նշեմ, որ բավական պահաջված եք այդ միջոցառումներին: Արդյոք պատճառն այն է, որ մատչելի եք գնահատում Ձեր ծառայությունը:

-Այո, պահանջված եմ, և, կարծում եմ, նաև սիրված: Կարևոր չէ, թե ինչ ռիթմի, ձևաչափի երգ կերգես, կարևորը մատուցման ձևն է: Ինչ վերաբերում է ֆինանսին, ապա ասեմ, որ ես մատչելի չեմ երգում: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ունի իր երգի գինը: Ես ինձ գնահատում եմ որպես երգչուհի ու երբեք իմ բարձունքից չեմ իջնում: Չեմ կարող հաշվել, թե որքան հարսանիքների եմ երգել, ինչքան զույգերի եմ երջանկացրել իմ երգով:

-Կարծեք թե գոհ եք Ձեր վաստակած գումարից:

-Ընդհանրապես, ես ամեն ինչից գոհացող մարդ եմ: Դա իմ սկզբունքն է: Ինչպես երգում եմ, այդպես էլ վաստակում եմ: Հայաստանի պայմաններում չեմ դժգոհում: Բայց գիտեմ, եթե դրսում լինեի, ավելի շատ կվաստակեի և ինձ առավել գնահատված կզգայի:

-Խոսեցինք Ձեր նոր կարգավիճակի` դերասանի կարիերայի մասին: Ձեզ հետագայում է՞լ եք պատկերացնում դերասանուհու կարգավիճակում:

-Այո, պատկերացնում եմ: Շատերը գիտեն, թե դերասանական կրթություն ունեմ: Բայց ասեմ՝ եթե երգչուհի չլինեի, ապա անպայման դերասանուհու ճանապարհն ընտրած կլինեի:

-Ինչպե՞ս եղավ առաջարկը, ինչպե՞ս Ձեզ ընտրեցին:

-Կարծում եմ՝ ուղղակի ցանկացան, որ հենց ես խաղամ իրենց ֆիլմերում, ինձ համար էր այն դերը, որը վստահվեց ինձ: Եվ քանի որ ստեղծագործական խումբը շատ պրոֆեսիոնալ է, ես էլ հաճույքով եմ աշխատում իրենց հետ: Ինձ միշտ ասում են, որ հեշտ է ինձ հետ աշխատելը, քանի որ անկեղծ եմ ու մարդկային լավ որակներ ունեմ:

-Ի՞նչ եք կարծում, «կինոյի աղջիկը» կլինեք, թե՞ դրա համար դեռ պրոֆեսիոնալ մեծ ճանապարհ ունեք անցնելու:

-Բնականաբար, գլխավոր դերում կլինեմ, սակայն, կարծում եմ, պրոֆեսիոնալ կրթությունն անհրաժեշտ է: Թեև, եթե տաղանդը մեջից չի լինում, սովորելը շատ քիչ բան կտա: Հենց ինքդ պետք է լինես պրոֆեսիոնալ, քո հանդեպ պահանջկոտ: Ինքս իմ հանդեպ շատ-շատ պահանջկոտ եմ:

-Կայացած երգչուհի եք, չե՞ք վախենում  կինոարվեստում ձախողվել:

-Ոչ, չեմ վախենում: Շատ եմ վստահում իմ ուժերին: Եթե մի բան եմ անում, ապա պետք է կամ լավ անեմ, կամ ընդհանրապես չանեմ: Կարևորն այն է, որ այս գործին էլ սիրով եմ տրամադրվում:

-Հնարավո՞ր է հետագայում Ձեզ տեսնենք նաև սերիալում:

-Ոչ, սերիալում երբեք չեմ նկարահանվի:

-Սոնա, Ձեր անձնական կյանքում վաղուց կա այն միակը, վերջերս էլ նշել էիք, որ շատ եք ցանկանում փոքրիկ ունենալ: Չե՞ք մտածում արդեն իսկ հարաբերություններն օրինականացնելու, հարսի զգեստ հագնելու մասին:

-Բնական է, հանրային մարդ եմ և բոլորին հետաքրքիր է իմ անձնականը, բայց ես չեմ սիրում այն շատ բացել հանրության առաջ: Բայց կասեմ, որ այո, ունեմ սիրած անձնավորություն իմ կողքին: Սիրված եմ և սիրում եմ: Գուցե և օրինականացնենք մեր հարաբերությունները, ամեն ինչ իր ժամանակին կլինի: Ինչ վերաբերում է հարսանիքին, միգուցե և չանենք: Կարևորը սերն է և երջանկությունը: Առաջ Աստված` այս տարի իմ կյանքում շատ բան կփոխվի: Շատ եմ կարևորում ընտանիք հասկացողությունն ու ինձ հետագայում պատկերացնում եմ որպես լավ մայր, ծնող:

-Ձեր սիրելին ի՞նչ մասնագիտություն ունի:

-Նա իմ բնագավառից չէ: Կարևորը` լավ մարդ է, շատ լավ ընտանիքից է: Նաև, միմյանց լավ ենք հասկանում:

-Հայ տղամարդկանց բնավորության համաձայն` չի՞ փորձում խոչընդոտել Ձեր բեմական կյանքին:

-Փառք Աստծո` ոչ, նույնիսկ օգնում է: Ամեն ինչ կյանքում պետք է փոխադարձ լինի: Պետք չէ անընդհատ խոստումներ տալ, այլ արարքը պետք է քո փոխարեն խոսի: Տղան պետք է իսկական հայ տղամարդ լինի: Իհարկե, մեր տղամարդկանց մեջ շատ լավերը կան, ուղղակի ամեն մեկը պետք է իր տեսակին գտնի, որպեսզի իրար հասկանան:

-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Շատ եմ ուզում, որ իմ հայ ժողովուրդը լավ ապրի, խաղաղություն լինի, հիվանդ մարդիկ չլինեն: Ի տարբերություն շատերի, ես մեծ գումարներ չեմ երազում, այլ ավելի կարևոր և արժեքավոր բաներ եմ ուզում կյանքում… Ամեն ինչ առջևում է:

-Բնականաբար, ոչ մի հանրային մարդ չի կարող խուսափել բամբասանքներից: Ձեր շուրջ էլ երբեմն նման խոսակցություններ պտտվում են: Ինչպե՞ս եք վերաբերում:

-Ես երբեք իմ ժամանակը նման անիմաստ բաների վրա չեմ վատնում: Շատ-շատ բաներ իրականության հետ ոչ մի կապ չունեն, այնպես որ, թող բամբասեն, որքան կուզեն: Ես նման խոսակցություններն արհամարհում եմ, առողջ քննադատությունների կողմնակից եմ:

-Սոնա, այս օրերին Եվրատեսիլյան մրցույթն է: Ինքներդ տարբեր մրցույթների եք մասնակցել, ինչպե՞ս եք տրամադրված մրցույթներին:

-Ճիշտն ասած` երբ ես մասնակցում էի «Նոր ալիք» մրցույթին, իմ կողքին, բացի մայրիկիցս, ոչ-ոք չկար: Իմ ուժերով եմ հաղթել, ինչը, կարծում եմ, մեծ բան էր և́  ինձ համար, և́   Հայաստանի:

-Գնահատվեցի՞ք:

-Շատ մարդկանցից շատ բաներ էի սպասում, ավելի մեծ գնահատանքի էի սպասում: Վստահ եմ, եթե այլ երկրի ներկայացուցիչ հաղթեր ու իր երկրի դրոշը բարձրացներ, նրան և́ բնակարան կտային, և́ ավտոմեքենա, և́  կգնահատեին… Ես հպարտ եմ, որ իմ ուժերով հաղթանակ բերեցի:

-Ձեր կոլեգաներն ուրախացա՞ն Ձեր հաղթանակով:

-Նրանք, ովքեր անկեղծորեն կողքիս էին, շնորհավորեցին ու ինձ լավ դիմավորեցին…

-Հետևո՞ւմ եք Եվրատեսիլ երգի մրցույթին:

-Ամեն տարի էլ հետևում եմ: Մեզանից ովքեր էլ այս մրցույթին մասնակցել են, իրենց ոճի մեջ լավն են եղել: Բայց ինձ թող ներեն նրանք. ես ամենից շատ հավանել եմ Գոռ Սուջյանի կատարումը, երգը: Շա~տ լավն էր:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այս տարվա մեր ելույթը, բեմականացումը:

-Մեր այս տարվա խումբն էլ լավն էր. 6 տարբեր արտիստ, որոնք միմյանց լրացրեցին: Սակայն սիրում եմ միշտ ճիշտը խոսել. ամենից շատ ինձ դուր եկավ Ինգա Արշակյանի մատուցումը:

-Իսկ ընդհանո՞ւր ինչ կարծիքի եք:

-Գրեթե բոլորի շոուներն էլ շատ լավն էին, այդ թվում և մերը: Շատ եմ հավանել Վրաստանի, Հունաստաի, Ռուսաստանի, Բելառուսի կատարումները: Իտալիայի կատարումն եմ շատ հավանել, Բելգիայի և Նիդերլանդների, Ավստրիայի ու Ալբանիայի կատարումները: Ինքս կողմնակից եմ, որ երգը յուրահատուկ լինի, կերպարն էլ` տարբերվող:

-Եվրատեսիլը բա՞րդ մրցույթ է:

-Երգող մարդն ամեն ժամանակ ու ամեն տեղ կերգի, իր վրա վստահ կլինի: Եվրատեսիլն ավելի շատ քաղաքականություն է և շոու: Ես մեր երկրի մասնակիցներին մաղթում եմ հաջողություն:

-Երկու օր առաջ բուռն քննարկման առիթ դարձավ հայկական պատվիրակության և Կոնչիտայի շփումը: Ի՞նչ կարծիքի եք…

-Ես ծանոթ չեմ Կոնչիտայի թեմային, այդ պատճառով կդժվարանամ որևէ բան ասել: Կասեմ, որ իր տեսակի մարդկանց չեմ ընդունում, բայց չեմ էլ կարող դատել: Բնականաբար, ամեն մեկն ինքն է որոշում` ո՞վ է, ի՞նչ է ուզում: Գուցե Կոնչիտայի կերպարը հատո՞ւկ է արված, չգիտեմ: Բայց գիտե՞ք, մեր Հայաստանում էլ պակաս «կոնչիտաներ» չկան, ուղղակի թաքնված են: Բայց չժխտենք, որ տաղանդավոր է, հրաշալի ձայնային տվյալներ ունի: Դա պետք չէ ուրանալ, թեկուզ չուզելով, բայց չար մարդիկ էլ պետք է դա նկատեն: Ես նրա տեսակի մարդկանցից զզվում եմ, բայց ինձ համար երգիչը պետք է ձայն ունենա և երգի, ավելորդ ոչինչ պետք չէ անել:

-Բոլորովի՞ն տեղյակ չեք հայկական դրոշը Կոնչիտայի ուսերին հայտնվելու միջադեպից:

-Եթե նման բան են արել, այդ հարցի պատասխանը թող կազմակերպիչներն էլ տան: Իհարկե, իմ կարծիքով նման բան պետք է չլիներ… Թող մեր հայերն իրենց պահեն ավելի վեհ, բարձր:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը