21/05/2015 14:31
«Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների ծածկույթն ընդամենը 13, 1% է»
«Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների ծածկույթը ընդամենը 13, 1% է»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում կա 3 արգելոց՝ «Շիկահող», «Խոսրովի անտառ», «Էրեբունի» և 4 ազգային պարկ «Սևան», «Դիլիջան», «Արևիկ», «Արփի լիճ, նախատեսում են ստեղծել ևս մեկ` «աթև» ազգային պարկը:
«Այն տարածքները, որոնք ընդգրկված չեն հատուկ պահպանության տարածքներում, կհամագործակցեն համայնքների հետ, որպեսզի հողօգտագործումը նպատակային լինի»,- ասաց նա՝ շեշելով, նաև, որ Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների պահպանում կախված է նաև մարդկային գործոնից «որքան էլ փորձում ենք վերահսկել, էլի ծառահատումների և որսագողության դեպքեր լինում են»: