21/05/2015 11:52
ԻՊ զինյալները գրավել են Պալմիրա հնավայրը
«Իսլամական պետության» զինյալները գրավել են Սիրիայում գտնվող և պատմամշակութային արժեք հանդիսացող Պալմիրա հնագույն քաղաքը: Դա տեղի է ունեցել, երբ հիշյալ տարածքում սիրիական կառավարական ուժերը կորցրել են վերահսկողությունը։
Ենթադրվում է, որ իսլամիստները կոչնչացնեն նաև Պալմիրայի ավերակները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան հունիսի 2-ին նախատեսել է միջազգային հանդիպում՝ Սիրիայի և Իրաքի հարցերով։