22/05/2015 11:52
Պաշտոնական. Չավին հեռանում է «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հաստատել է, որ ամռանը կհեռանա ակումբից։
«Ցանկանում եմ հայտարարել, որ մրցաշրջանն ավարտվելուց հետո կհեռանամ «Բարսելոնայից»։ Այս որոշումն ինձ շատ դժվարությամբ տրվեց։ Ուրախ եմ, որ այս մրցաշրջանը «Բարսելոնայում» անցկացրի։ Այն ժամանակ էլ այդ որոշումն ընդունելն էր դժվար։
Ես կարիերաս կշարունակեմ «Ալ Սադդում»։ Պայմանագիրը կլինի երկու տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Հնարավորություն կունենամ նաև փորձել ուժերս մարզչի և մարզական տնօրենի դերում։ «Բարսելոնան» վերջերս ինձ առաջարկեց երկարաձգել պայմանագիրը մինչև 2018 թվականը, սակայն այդ ժամանակ ես արդեն որոշում էի կայացրել։
Քաթարում ինձ հետաքրքիր նախագիծ է սպասվում, բայց իմ գլխավոր նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է, չէ՞ որ սա իմ տունն է։
Որպես մարզիչ, մարզական տնօրեն, կարևոր չէ։ Ես շատ երջանիկ եմ։ «Բարսելոնայում» ես այնպիսի կարիերա եմ ունեցել, որի մասին հնարավոր է միայն երազել։ Կկարոտեմ Լեոյին, Անդրեսին, Պեդրոյին, Բուսիին. նրանք բոլորն իմ ընկերներն են, սակայն կյանքն այսպիսին է»,- հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է 35-ամյա Չավին: