27/05/2015 19:35
Ցանակած առաջարկ, որ կբերի հարցի լուծման, մեզ համար միայն ողջունելի է․ Մեկնարկեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը
«Այսօր մենք բոլորս հավաքվել ենք Ազատության հրապարակում՝ պահանջելու, որ հերթական անգամ չմտնեն մեր գրպանը և մեր իսկ տներում չթալալենն մեզ»,- այս մասին այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթի մեկինարկին Ազատության հրապարակում ասաց «Ոչ թալանին» քաղաքացիական նախանձեռնության անդամ Գևորգ Սանոյանը:
«Թանկացման մասին լուրից հետո հնչեցին տարբեր կարծիքներ ՝ սակագնի էժանացման պահանջ, ՀԷՑ-ի ազգայնացում, դատական պրոցեսներ և այլն: Բայց քանի որ էլեկտրաէներգիայի թանակցման դեմ պայքարը ոչ մեկի սեփականությունը չէ, ապա ցանակած առաջարկ, որ կբերի հարցի լուծման, մեզ համար միայն ողջունելի է»,- ասաց Գևորգ Սանոյանը:
Նա ողջունեց մինչ այսօր թանկացման դեմ անցկացված բոլոր մյուս ակցիաներ՝ երկու ժամով լույսի սպառումից հրաժարվելը, մարզային հավաքները:
«Ոչ թալանին» նաախաձեռնության մեկ այլ անդամ՝ Լևոն Զաքարյանը էլեկտրանէերգիայի սանկագնի թանկացումը վերջին տարիներին ներկայացրեց թվերով․ «2009 թ․ ի վեր հոսանքի սակագինը արդեն թանկացրել են մոտ 70 տոկոսով և 25 դրամից դարձել է 42 դրամ»,- ասաց Լևոն Զաքարյան՝ նորից կոչ անելով հավաքվածներին պայքարել, քանի որ հոսանքի թանակցումն անկասկած իր հետևից բերելու նոր թանկացումներ:
Շուտով կմեկնարկի երթը: