27/05/2015 09:03
Քննչական կոմիտեն դատախազությանը չի փոխանցել Լիսկայի որդու գործը
Քննչական կոմիտեն դատախազությանը չի փոխանցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի նյութերը։ Դեռ ուրբաթ օրը դատախազությունը գրավոր դիմել է Կոմիտեին՝ պահանջելով գործի նյութերը։
«Հրապարակի» տեղեկություններով, ՔԿ-ն գրավոր պատասխանել է, որ չեն պատրաստվում գործի նյութերը տալ, քանի որ քննչական գործողություններ են կատարվում, երբ ավարտեն կփոխանցեն։