27/05/2015 17:18
7 օրվա ընթացքում հաստատվել է քաղցկեղի 15 դեպք. Խաչանուշ Հակոբյան
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 7 օրվա ընթացքում 623 այցելու ենք ունեցել, որից 15-ի մոտ հաստատվել է քաղցկեղ, 63-ի մոտ՝ բարորակ ուռուցք, իսկ 33 կնոջ առողջությունը գնահատվել է նորմալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ նրա, նման իրավիճակը փաստում է, որ կանայք ունեն խնդիրներ, և դրանց լուծման համար անհրաժեշտ է տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել բժշկի: «Կանխարգելելն ավելի արդյունավետ է, քան հետագայում բարդությունները բուժելը»,- շեշտեց նա:
Նշենք, որ Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնը հունիսի 8-ին կհյուրընկալի ԱՄՆ վիրաբույժ-ուռուցքաբան Ջեյ Հարնեսնին և պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանին:
Այցի նպատակն է հայ բժիշկներին փոխանցել իրենց փորձը՝ հնարավորություն տալով հայ կանանց անգամ քաղցկեղ ախտորոշման դեպքում հեռացվելով կրծքագեղձը, այնուամենայնիվ, արտաքուստ ունենալ անատոմիական տարրերով կուրծք:
Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնում 2015 թվականին ապրիլից իրականացվում է դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժում: