29/05/2015 13:31
Խորհրդարանական լսումներ հրավիրելը պարտադիր չէ. Երվանդ Զախարյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանը դեմ չէ, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրվեն, բայց չի գտնում, թե դրանք այսօր անհրաժեշտություն են: «Դա խորհրդարանական ուժերը կորոշեն և կընդունեն համապատասխան որոշում»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը:
«Իմ կարծիքով, դա բոլորովին էլ պարտադիր ու կարևոր չէ, բայց եթե խորհրդարանական ուժերը համապատասխան որոշում կայացնեն և հրավիրեն, կմասնակցենք»,- ասաց նախարարը: