29/05/2015 09:17
Սեֆիլյանը ՀԱԿ-ականներին «իշխանության վարձած սադրիչներ» է անվանել
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Հիմնադիր խորհրդարանին» մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ-ի էմիսարները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ չորեքշաբթի տեղի ունեցած մեծ հանրահավաքից առաջ փորձում էին Ժիրայր Սէֆիլյանին և այլոց հուշել այն միտքը, որ հանրահավաքի հարթակը պետք է օգտագործել և օգտվելով մասնակիցների մեծաքանակությունից, փորձել անել այն, ինչը ՀԽ-ն ծրագրում էր անել ապրիլի 24-ին:
Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ, այդ գաղափարը Սէֆիլյանի մոտ կասկած էր ներշնչել, և անգամ «շիրա տվող» ՀԱԿ-իստներին ուղղակիորեն անվանել է «իշխանության վարձած սադրիչներ»»: