29/05/2015 10:35
Վթար՝ Արշակունյաց- Նժդեհ փողոցների խաչմերուկում. Տուժողներից երկուսի վիճակը ծանր է
Այս գիշեր ժամը 02.13-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ավտոպատահար, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի (վարորդ՝ Ս.Հ., ծնվ. 1949թ.) և «Մերսեդես» մակնիշի (վարորդ՝ Ն.Մ., ծնվ. 1996թ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդ Ն.Մ.-ն և ուղևոր Ա. Ա.-ն (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս ուղևոր Է. Մ.-ի (ծնվ. 1995թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: