01/06/2015 16:16
Նախարար. Այսուհետ հիվանդներն իրենք են որոշում՝ որտեղ և ում մոտ հետագա բուժում անցնել
Մարզերում վճարով ծառայությունների թերկատարումներն ինչո՞վ են պայմանավորված: ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հարցը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրդայանին ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ հետաքրքրվելով, թե դա պայմանավորված է նախարարության ծրագրերի վերանայմա՞մբ, թե մարզերում դիմողների քանակի պակասով: Պատգամավորը հետաքրքրվեց նաև մարզերում իրականացվող սոցիալական ծրագրերից, որոնք կատարվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Պատգամավորն ընդգծեց, որ մարզերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցփաթեթները ոչ մի մարզում չեն օգտագործվում:
Նախարարը նախ պարզաբանեց, որ մարզերում փաստացի ունեն 2.8 տոկոսի չափով ավելացում: «Մեզ համար ևս շատ կարևոր են համաչափ զարգացման ծրագրերը: Մենք մեծ ջանքեր ենք ներդրնում, որպեսզի մարզերում կադրային համապատասխան քաղաքականություն դրսևորվի: Մարզերում այսօր իրակացվում են նաև վերապտրաստման ծրագրեր, որի համար ևս պետբյուջեից միջոցներ են հատկացվել՝ 36 մլն դրամի չափով: Մարզերի բժիշկները ևս կվերապատրաստվեն արտերկրի տարբեր կլինիկաներում»,- նշեց նախարարը՝ շարունակելով, որ սրա հետ կապված փոխվել է նաև հիվանդի ուղեգրման կարգը, և այսուհետ հիվանդներն իրենք են որոշում, թե որտեղ և ում մոտ հետագա համապաստասխան բուժում անցնել: «Այս քայլով մենք փորձել ենք նաև հակակոռուպցիոն լրջագույն խնդիր լուծել»,- նկատեց նախարարը:
Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններին, ապա նախարարը պարզաբանեց, որ այս ոլորտին նախորդ տարի հատկացվել է 33 մլրդ և 800 մլն դրամ, որի շնորհիվ սոցփաթեթի շահառումներն անցնում էին ապահովագրական ընկերություններով և 3.8 մլրդ դրամի նախատեսված էր անկում, սակայն այդ անկումը եղել է մոտ 200 մլնի: «Կարողացել ենք ապահովել համապատասխան ցուցանիշները, ինչը խոսում է այն մասին, որ կարողացել ենք լուծել ստվերից դուրս գալու խնդիրը, որը ցույց ենք տվել նաև հարկային դաշտում»,- հավելեց Ա. Մուրադյանը: