02/06/2015 19:24
«Ռեալում» համոզված են, որ կարող են ձեռք բերել դե Խեային
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ամառային շրջանում տրանսֆերային քաղաքականությանը նվիրված երկու խորհրդակցություն է անցկացրել։ Ակումբին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ Ֆլորենտինո Պերեսը վստահություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի՝ տեղափոխության վերաբերյալ։
«Արքայական ակումբը» կարծում է, որ դե Խեան կտեղափոխվի 35 մլն ֆունտի դիմաց։ Այդ մասին գրում է «Daily Mail» պարբերականը։ Նույն ժամանակ մանչեսթերյան ակումբը ջանք է գործադրում պահելու դարպասապահին՝ նրան առաջարկելով այդ խաղային դիրքի համար ռեկորդային աշխատավարձ՝ շաբաթական 200.000 ֆունտ ստերլինգ։
Ինչպես հաղորդվում է, «Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկությամբ չի դիմել «Ման. Յունայթեդին»։