29/06/2015 16:55
Վաղինակ Շուշանյան. Ես դավաճան չեմ, որ ինձ վատ ընդունեն
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը անձամբ չի գիշերել Ազատության հրապարակում, քանի որ ինքնազգացողությունը վատ է եղել. նրան տարել են տուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ մանրամանելով, որ Ազատության հրապարակում այս գիշեր մնացել է 15-20 ակտիվիստ:
Վ. Շուշանյանն այսօր հասցրել է լինել Բաղրամյան պողոտայում, որից հետո եկել է Ազատության հրապարակ:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե Բաղրամյան պողոտայում ինչպե՞ս են դիմավորել նրան, Շուշանյանն ասաց, որ ինքը դավաճան չէ, որ իրեն վատ ընդունեն կամ դիմավորեն։ Իսկ մնացած հարցերին Վաղինակը նախընտրեց չպատասխանել՝ խոստանալով, որ դրանց կպատասխանի Ազատության հրապարակում, երեկոյան ժամը 18-ին:
Նա հավելեց միայն, որ նախաձեռնության անդմաները լքեցին Բաղրամյան պողոտան, քանի որ իրենց համար անցանկալի քաղաքական խմորումներ տեղի ունեցան։