30/06/2015 14:32
«Ռեալը» Բոնուչիի համար պատրաստ է 30 մլն եվրո առաջարկել
Մադրիդի «Ռեալը» նախկինի պես հետաքրքրված է տալական «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով։ «Արքայական ակումբբը» իտալացի ֆուտբոլիստին ձեռք կբերի, եթե Սեխիո Ռամոսը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Tuttosport-ի տվյալներով՝ մադրիդցիները պատրաստ են Բոնուչիի համար «Յուվենտուսին» վճարել 30 մլն եվրո, իսկ 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր, որով նա տարեկան 4 մլն աշխատավաչձ կստանա, որը կրկնակի ավել է նրա ներկայիս աշխատավարձից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» Բոնուչիի հետ պայմանավորվել է պայմանագրի երկարաձգման շուրջ։ Նոր պայմանագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2019 թվականը, իսկ Բոնուչին ստանալու է տարեկան 3,5 մլն աշխատավարձ։