30/06/2015 09:54
Բուռնաշ. Կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ՝ մյուս կեսը, և «Հրազդան» ստադիոնը սնանկացրեցին
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդի» հետ զրույցում հետևյալ կերպ է մեկնաբանել. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, և մեր աշխատակիցները բողոքել են դատարան, ընկել ենք ցայտնոտի մեջ... Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի:
Երբ հաշիվների վրա կալանք դրվեց, շատ պարտատերեր ունեցանք: Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որ մեր հաշիվները կալանքից ազատենք և կարողանանք մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել: Տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում, կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ՝ մյուս կեսը, և «Հրազդան» ստադիոնը սնանկացրեցին»: