30/06/2015 15:03
Ահարոն Ադիբեկյան. Հոսանքի թանկացումը վնասելու է հարուստներին՝ ջակուզի, մեկից ավելի սառնարան...
Իշխանությունների հետ ընդդիմանալը ծայրահեղ վատ է, երիտասարդները պատրաստ են արդարության համար հերոսական քայլերի, իսկ բողոքականները պետք է հասկանան, որ 100 տոկոսով իրենց պահանջները կատարելն անհնարին է, և այս ռադիկալիզմը անհեթեթություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքերով՝ առաջնահերթ խնդիրն այն է, որ էլցացնցերը կայուն մնան, քանի որ դրանք տարիների ընթացքում հնանում են և կառավարությունը դրանք կայուն պահելու հարցում չի նայելու ցույցերին, իսկ սակագնի թանկացումը առաջին հերթին վնասում է հարուստ խավին՝ ջակուզիներ, կոնդիցիոներներ ու տանը մեկից ավելի սառնարան ունեցողներին, ինչպես նաև՝ մտավորականների սվրա, ովքեր երեկոյան լույսով գրքեր են կարդում:
«Մեր հարցումներով՝ գյուղերում ընտանիքներ կան, որոնց հոսանքի սպառման գինը չի գերազանցում 1000 դրամը, քանի որ առավոտյան դուրս են գալիս աշխատելու, վերադառնում երեկոյան և քնում»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա հոգեբան Աննա Բադալյանը ասաց, որ բողոքի ակցիայի ընթացքում հավաքված խումբն ամբոխ չդարձավ, կային լիդերներ, որոնք կարողացան պատվով կատարել իրենց գործը, և մենք տեսանք, որ հիանալի երիտասարդություն ունենք: