30/06/2015 16:51
ՀԱԿ-ը գլխավոր դատախազին կներկայացնի հաղորդում հանցագործության մասին
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որում քննարկվել են մի շարք հարցեր: ՀԱԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քննարկվել է, մասնավորապես, էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական ընդվզման առկա իրավիճակը, գազի սակագնի հետ կապված խմբակցության կողմից պատրաստած հատուկ կարծիքն ու նյութերը, խմբակցության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և «ՀԷՑ»-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները:
«Խմբակցությունը որոշեց ի մի բերել կատարված ուսումնասիրությունները և գազի ու էլէտրաէներգիայի ոլորտներում կատրված չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուսումնասիրելու և քննություն անցկացնելու, ինչպես նաև մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին»,- ասված է հայտարարության մեջ: