03/07/2015 15:42
Լենինը մեռնելուց հետո թողել է լենինիզմը, Բիբինը՝ դեռ չմեռած, թողեց բիբինիզմը․ Ն․ Ծատուրյան
«Ժողովրդի մոտ հավատն է պակասել, այս աուդիտին էլ նրանք չեն հավատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Ծատուրյանը մտահոգություն հայտնեց, որ այս տեմպերով Հայաստանում 400-500 մարդ է մնալու:
Նիկոլայ Ծատուրյանը համոզված է, որ երիտասարդությունն արթնացավ թմբիրից: Խոսելով Բաղրամյանում տեղի ունեցածի մասին՝ Ծատուրյանը նշեց, որ Լենինը մեռնելուց հետո թողել է լենինիզմը, Բիբինը՝ դեռ չմեռած, թողեց բիբինիզմը:
Հանդիպման մյուս բանախոս, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով, այս օրերին հարևան պետությունների վերաբերմունքը շատ վատն էր: Գրողին զարմացրել է հատկապես, թե ինչու են ռուսներն անընդհատ ուզում Հայաստանում մայդան տեսնել:
Տեր-Գուլանյանի խոսքերով ՝ պետությունը՝ ի դեմս ՀՀ նախագահի, շատ լավ դրսևորեց իրեն: Բանախոսը սխալ համարեց երիտասարդների՝ նախագահի հրավերը չընդունելը: Տեր-Գուլանյանը դրական գնահատեց նաև ոստիկանոթյան պահվածքը, նշելով, որ ամեն դեպքում առաջին օրը տեղի ունեցան բաներ, որոնք պիտի չլինեին:
Վերջում բանախոսները կոչ արեցին երիտասարդներին գնալ տուն և սպասել աուդիտին: