03/07/2015 10:11
Պատահար Արմավիրի մարզում
Ինչպես փոխանցում են ՏԿԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոմբայնին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1968 թ. ծնված Ռ. Ե.-ը, հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: