03/07/2015 12:46
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատերված է, թե ինչպես են հայ փախստականները ու որբ երախաները սկզբից տեղափոխվում, ապա՝ նավակներով հեռանում Թուրքիայից: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ ցեղասպանության տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում:
Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին Ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսանյութերն են:
Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից և այս օրերին ցուցադրվելու են Իտալիայում անցնող Վերականգնված կինո. բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով:
Փառատոնի պատասխանատու Մերիեն Լվինսկին, ում օգնությամբ բացահայտնվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմել է, որ դրանք նկարահանվել են 1923-ին՝ Թուրքիայի տարածքում:
«Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է: Մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայում բանակցություններ են վարվում Ստամբուլի կինոյի փառատոնի կազմակերպիչների հետ, և հնարավոր է, որ այդ տեսանյութերը ցուցադրվեն նաև այնտեղ»,- ասել է նա:
Տեսանյութերի հեղինակը դեռևս անհայտ է:
Տեսանյութն՝ այստեղ: