Նալբանդյան. Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը

06/07/2015 18:37

Նալբանդյան. Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց  տվել բրազիլական «Էստադաո» թերթին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ տրամադրելով հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև.
 

«Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով:

Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ միջազգային հանրության համար՝ կանխարգելելու մարդկության դեմ նոր հանցագործությունները, նոր ցեղասպանությունները: Եվ այս է պատճառը, որ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չափազանց կարևոր է: Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր:

«Էստադաո». Արդյո՞ք կարծում էք՝ նրանից, ինչին մենք ականատես ենք մեր օրերում, հնարավոր էր խուսափել:

Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ՝ այո: Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհն ականատես եղավ Շոային, Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում և այլ վայրերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը` մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով: Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը համահեղինակեցին 72 պետություն, այդ թվում նաև` Բրազիլը: Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով: Գրեթե յուրաքանչյուր երկու տարին մեկ մենք նախաձեռնում ենք նմանատիպ բանաձև` նպատակ ունենալով կատարելագործելու կանխարգելման տարբեր մեխանիզմները: Կարևոր է, որ բանաձևն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նախօրեին:

Այս ապրիլին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հատուկ բանաձև` հստակ ուղերձով: Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է այն, սակայն նոր բանաձևը պարունակում է հստակ և պարզ ուղերձ Թուրքիային` առերեսվելու սեփական անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:

Շատ կարևոր է, որ նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կցանկանայի հատուկ մատնանշել Գերմանիայի և Ավստրիայի կողմից իրականացված քայլերը. առաջինը՝ նախագահի, իսկ մյուսը՝ խորհրդարանի մակարդակներով։ Նկատի ունեմ Գերմանիայի Նախագահի և Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունները, որոնք պարունակում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց մասնաբաժնի ճանաչում: Եվ մինչ Գերմանիան և Ավստրիան խոսում են պատասխանատվության իրենց բաժնի մասին, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

«Էստադաո». Այս համատեքստում նաև ունենք Բրազիլի Սենատի կողմից ընդունված բանաձև։

Էդվարդ Նալբանդյան. Շատ կարևոր բանաձև է։ Սա առաջին քայլն է, և մենք հուսով ենք, որ այն կամբողջացվի այլ քայլերով՝ Բրազիլում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:

Այստեղ ես կցանկանայի ընդգծել այն կարևորությունն ու բարոյական նշանակությունը, որն ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նորին Սրբություն Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը Սուրբ Աթոռում կազմակերպված հատուկ պատարագի ընթացքում։ Պատարագից անմիջապես հետո լրագրողներն ինձ հարցրին, թե ինչպես կմեկնաբանեմ Թուրքիայի կառավարության արձագանքը։ Ես դեռ չգիտեի, թե ինչպիսին է եղել նրանց արձագանքը, քանի որ մասնակցում էի պատարագին։ Ուստի հարցրի նրանց, թե ինչպիսին է եղել արձագանքը, և նրանք ասացին, որ Թուրքիան սուր քննադատել է...

«Էստադաո». Ինչպես միշտ:

Էդվարդ Նալբանդյան. Ես ասացի, որ դա՝ այդ քննադատությունը, Թուրքիայի, այլ ոչ թե Նորին Սրբության խնդիրն է։ Նորին Սրբությունը ներկայացնում է աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին և հանդիսանում է աշխարհի բնակչության այս շատ կարևոր հատվածի հոգևոր առաջնորդը։ Անկարան քննադատում է Եվրոպական խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ նրա ընդունած բանաձևի պատճառով, հետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նրանք վարվեցին Բրազիլի Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո:

«Էստադաո». Այո, այս պահին Թուրքիայում քաղաքական փոփոխություններ են ընթանում։ Ձեր կարծիքով սա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, մեր Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ մենք սկսեցինք հարաբերությունների կարգավորման շատ կարևոր մի գործընթաց: Ունեցանք բանակցությունների մի քանի փուլեր և համաձայնության եկանք երկու փաստաթղթի շուրջ՝ երկու արձանագրության, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին։

Սակայն թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել և կյանքի կոչել այդ երկու արձանագրությունները: Եվ միջազգային հանրության դիրքորոշումը եղել և մնում է շատ պարզ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Անհրաժեշտ է հարգել միջազգային հարաբերությունների հիմնական pacta sunt servanda սկզբունքը, այն է՝ անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ Թուրքական կողմը հետ քայլ կատարեց։ Ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է միասին շրջենք այս էջը...

«Էստադաո». Իհարկե:

Էդվարդ Նալբանդյան. ...Բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ։ Շատ հստակ է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Տեսե՛ք, թե որքան երկրներ և միջազգային կազմակերպություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան ձևացնում է, թե այն տեղի չի ունեցել, թե դա ցեղասպանություն չէ:

«Էստադաո». Տարիներ շարունակ այդ նույն վարքագի՞ծն է:

Էդվարդ Նալբանդյան. Ցավոք՝ այո:

«Էստադաո». Պարոն նախարար, Դուք Դամասկոսում էիք։ Հարցս վերաբերում է Սիրիային, Սփյուռքին, սիրիահայ համայնքին: Կարո՞ղ եք մի փոքր նկարագրել Սիրիայում բնակվող հայերի դրությունը:

Էդվարդ Նալբանդյան. Սիրիայում բնակվող հայերը սիրիական ժողովրդի մաս են կազմում, որն այսօր շատ ծանր դրության մեջ է գտնվում։ Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկրորդ՝ հարկավոր է երկխոսություն սկսել Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ առանց բացառության։ Երրորդ՝ պետք է հարգել փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների, ներառյալ՝ հայ փոքրամասնության իրավունքները։ Չորրորդ` պետք է համախմբել ուժերը՝ ահաբեկչության և ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար։ Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այսպես կոչված Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար և տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչության դեմ իրենց պայքարում։

«Էստադաո». Այս պահին կառավարությունը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ մեծ թվով սիրիահայեր վերադառնում են Հայաստան։ Այդպե՞ս է։

Էդվարդ Նալբանդյան. Այո, այսօր մենք Հայաստանում ունենք մոտ 14 հազար սիրիահայ։ Որոշ այլ երկրներում փախստականների թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն փոքր Հայաստանի համար սա շատ մեծ թիվ է։

Եվ, իհարկե, մենք փորձում ենք աջակցել նրանց, ովքեր գալիս են Հայաստան։ Սակայն դեռ ունենք մեծ թվով՝ տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ապրում են Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում։ Շատ բարդ է կոնկրետ թիվ ասել։ Այդ պատճառով էլ մեր գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրեց իր ծառայությունը Հալեպում և այսօր հանդիսանում է այնտեղ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը: Իհարկե, մենք ունենք նաև մեր դեսպանությունը Դամասկոսում:

Այդ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվությունը մեզ հասնում է ոչ միայն դեսպանությունից և գլխավոր հյուպատոսությունից, այլև՝ Սիրիայում բնակվող հայերից։

«Էստադաո». Կապված Սփյուռքի հետ. այժմ էլ կցանկանայի խոսել Ռուսաստանից: Հայերի շատ կարևոր համայնք կա Ռուսաստանում՝ որպես մեծաթիվ համայնքներից մեկը: Ես կցանկանայի հարցնել արդյոք վերջին մի քանի ամիսները ... ինչ սկսվել է ուկրաինական ճգնաժամը: Ի վերջո Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրոպական երկրները որոշ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնք բացասաբար են ազդել նրա տնտեսության վրա: Կցանկանայի հարցնել՝ արդյոք Ռուսաստանի տնտեսական այս իրավիճակի հետևանքները որևէ կերպ բացասական ազդեցություն են թողել Հայաստանի, Հայաստանի տնտեսության վրա:

Էդվարդ Նալբանդյան. Երբ մենք խոսում ենք հետևանքների մասին, պետք է նշենք, որ հետևանքներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի և վերջինիս հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների վրա, այլ նաև նրանց, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել. բոլորի վրա է ազդեցությունը զգացվում։

Մենք կարծում ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, Ռուսաստանում ունենք մեծ հայկական համայնք` մոտ 2,5 միլիոն մարդ։ Ինչպես նաև Ուկրաինայում բնակվող մոտ 500 հազար հայեր ունենք։

«Էստադաո». Կապված Հայաստանի հարևան, ինչպե՞ս անվանեմ՝ բարեկամ երկրի հետ. երեկ Տաթևի ճանապարհին՝ հարավում, հանդիպեցինք իրանական համարանիշներով բազմաթիվ բեռնափոխադրող ավտոմեքենաներ։ Հայաստանն Իրանի հետ ունի զարգացած տնտեսական հարաբերություններ։ Ի՞նչ է, պարոն նախարար, Հայաստանն ակնկալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և միջնորդների միջև կնքվելիք համաձայնագրից։

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն առաջին երկրների շարքում էր, եթե ոչ առաջինը, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեց երկրների կողմից բանակցված շրջանակային համաձայնությունը, և մենք լիահույս ենք, որ հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ, ինչպես ակնկալվում էր, կամ մոտ ապագայում, և որը կտանի դեպի հիմնահարցի համապարփակ կարգավորում, որը կբխի ոչ միայն Իրանի և հարևան երկրների շահերից, այլև՝ ողջ տարածաշրջանի և անգամ դրանից դուրս։ Այսպիսով, մենք հուսով ենք, որ լուծումը կարող է գտնվել, և տարածաշրջանի երկրները կկարողանան ունենալ ավելի մեծ հնարավորություններ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։

«Էստադաո». Հայաստանում ես խոսել եմ որոշ մարդկանց հետ և հանդիպել մի շատ հետաքրքիր պատմաբանի՝ պրոֆեսորի: Նա խոսում էր ինձ հետ՝ բացատրելով Ցեղասպանության հետ կապված այն մարդկանց դերի մասին, ովքեր պայքարել են Ցեղասպանության ընթացքում, Օսմանյան զորքերի դեմ ինքնապաշտպանության դիմել որոշ վայրերում, օրինակ՝ Վանում, Մուսա լեռան վրա… Նա ինձ պատմում էր, որ երբ մենք հիշում ենք Ցեղասպանությունը և Ցեղասպանության զոհերին, մենք պետք է նաև հիշենք նրանց, ովքեր դերակատարություն են ունեցել ինքնապաշտպանության մեջ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում այն հարցին, որ զոհերի հիշատակման անունը պետք է փոխել զոհերի և հերոսների հիշատակման: Արդյո՞ք այդ ուղղությամբ որևէ աշխատանք տարվում է:

Էդվարդ Նալբանդյան. Մեր Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին՝ 100-րդ տարելիցի նախօրեին, որոշեց սրբադասել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին, և մենք Հայոց ցեղասպանության զոհերին ընկալում ենք որպես նահատակներ, որպես սրբեր: Բնականաբար, մեր ժողովուրդը հիշում է իր հերոսներին:

«Էստադաո». Հարցս վերաբերում է Բրազիլի հետ հարաբերություններին: Երկկողմ հարաբերություններում ո՞ր հարցերն են ավելի կարևոր, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հարաբերությունների հետագա ընդլայնման, ավելի լայն համագործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ՝ մենք մեծ ներուժ ունենք, որը համատեղ ջանքերով կարող ենք առավել բացահայտել: Բայց չեմ կարծում, որ մինչ այժմ այդ ուղղությամբ շատ բան է արվել:

Մենք ձեր գեղեցիկ երկրում դեսպանություն ունենք 2011 թ.-ից, և դուք էլ 2006թ.-ից ունեք դեսպանություն Հայաստանում։ Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք հիմնել Սան Պաուլոյում 1998թ.-ին։ Հայաստանից մի քանի այցեր ենք կատարել, այդ թվում՝ Նախագահի, ԱԺ նախագահի, և տարբեր նախարարների, այդ թվում՝ արտգործնախարարի մակարդակով։ Ես այցելել եմ ձեր երկիր 2011թ. հունվարին՝ Նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Եվ իհարկե, նաև առիթ եմ ունեցել հանդիպելու իմ գործընկերոջ` նախկին արտգործնախարարի հետ։ Նա խոստացավ այցելել Հայաստան, որը սակայն իրականություն չդարձավ։

«Էստադաո». Իսկ հիմա՞։

Էդվարդ Նալբանդյան. Մեծ ակնկալիքներ ունենք՝ ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը։ Հույս ունենք ամրապնդել մեր հարաբերությունների իրավապայմանագրային դաշտը: Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների ծավալը փոքր է։ Բրազիլից շատ ավելի փոքր բազմաթիվ այլ երկրների հետ ունենք ավելի մեծ ծավալով առևտրատնտեսական ցուցանիշներ:

Հուսով ենք, որ բրազիլական կողմից քայլեր կձեռնարկվեն՝ ընդարձակելու, խորացնելու մեր համագործակցությունը և գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Մենք շահագրգռված ենք և այդ մասին բազմիցս հայտարարել ենք, և որպես արտգործնախարար կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք ձգտում ենք իրապես ամուր փոխգործակցություն ունենալ Բրազիլի հետ։ Մենք տնտեսական և առևտրային ավելի մեծ համագործակցություն ունենք Արգենտինայի, քան՝ Բրազիլի հետ։ Աշխարհագրորեն հեռու ենք Լատինական Ամերիկայից, սակայն աշխարհագրորեն Արգենտինան մեզ Բրազիլից ավելի մոտ չէ։

«Էստադաո». Հատկապես հաշվի առնելով հայկական համայնքի թիվը Սան Պաուլոյում՝ Բրազիլում, որը Լատինական Ամերիկայում իր մեծությամբ երկրորդն է։

Էդվարդ Նալբանդյան. Այո, սա նույնպես կարևոր գործոն է։ Հայկական համայնքը կամուրջի դեր է կատարում մեր հարաբերություններում և կարող է էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ տարբեր հարթություններում մեր համագործակցության խորացման գործում։ Բրազիլում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, որոնց մեծ մասը՝ Սան Պաուլոյում։ Մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է աշխարհի թվով հարյուր երկրներում։ Աշխարհագրական տեսանկյունից Հայաստանը փոքր պետություն է, սակայն մենք մեծ թվով հայեր ունենք աշխարհով մեկ սփռված, մենք հարյուր «Հայաստաններ» ունենք աշխարհում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը