06/07/2015 09:53
Վթարի հետևանքով Արցախում երկու սպա է մահացել. Եվս երկուսը հոսպիտալում են
Հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար՝ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մեքենայից դուրս են բերվել նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը (բոլոր տուժածները Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ են):