07/07/2015 14:55
Գորիսի հանրակացարանում բնակվողները կառավարությունից նվեր կստանան
Գորիսի հանրակացարանում երկար տարիներ բնակվող բնակիչներին պետությունը կնվիրի իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս հարցը կքննարկվի վաղը կառավարության հերթական նիստում:
Ըստ օրակարգի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված հանրակացարանում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
Նշվում է, որ Կոմերիտմիության 2 հասցեներում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Ընդհանուր առմամբ խոսքը 17 քաղաքացու մասին է, ում կնվիրաբերվի տարածք հանրակացարանի շենքում : Տարածքները 33 - 37.4 քմ են կազմում :