28/07/2015 16:54
Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ «Ալյանսին»
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը պատասխանել է ««Ալյանս» կուսակցության պետական գրանցումը մերժվել է» վերտառությամբ հայտարարությանը: Այս մասին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մասնավորապես՝
Ներկայացված Կուսակցության նախագահի և լիազորված անձի անձնագրերի պատճենները վավերացված չեն եղել և չեն բովանդակել գործադիր մարմնի ղեկավարի կողմից այն վավերացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հիմնադիր համագումարի արձանագրության էջերը համարակալված չեն եղել:
ներկայացված հիմնադիր համագումարի կողմից որոշում է կայացվել Կուսակցության տարածքային ստորաբաժանումների ստեղծման մասին, սակայն արձանագրությունից պարզ չի եղել, թե արդյոք տարածքային ստորաբաժանումներից ընտրված պատվիրակները մասնակցել են Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ընդունված որոշումներին:
ներկայացված կանոնադրությունը չի սահմանել Կուսակցության անվանման հապավումը, այլ 1.4 կետում նշվել է միայն Կուսակցության անվանման կրճատ տարբերակը` ռուսերեն և անգլերեն թարգմանություններով:
կուսակցության կանոնադրությունը չի բովանդակել դրույթ կառուցվածքային ստորաբաժանման վերահսկողություն իրականացնող մարմնի մասին և այլն:
Ի դեպ, 25.06.2015թ. Կուսակցությունը կրկին փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պետական ռեգիստր` կուսակցության պետական գրանցման խնդրանքով, սակայն 20.07.2015թ. Կուսակցության լիազորված անձի կողմից դիմում է ներկայացվել փաստաթղթերում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացված փաստաթղթերը հետ վերադարձնելու և 15.06.2015թ. ներկայացված դիմումն առանց քննության թողնելու մասին: 21.07.2015թ. դիմումը բավարարվել է և փաստաթղթերը հետ են վերադարձվել դիմումատուին»,- ասված է ԱՆ պարզաբանման մեջ: