30/07/2015 16:31
Շ. Քոչարյան. Վաղը հայտարարություն կլինի ԵՏՄ մասով
Վաղը հայտարարություն կլինի, թե ինչպիսի տնտեսական ակտիվություն է արձանագրվել Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն արդյոք դրական արդյունք արձանագրել է, փոխարտգործնախարարն ասաց.
«Դրական արդյունքը պետք է դատել տնտեսական ակտիվության ցուցանիշներից»: