31/07/2015 15:07
Թևան Պողոսյան. Երաշխիք չկա, որ կընդունվի այն Սահմանադրությունը, որին իր ձայնը կտա ժողովուրդը
Սահմանադրության հայեցակարգի տեքստերի քննարկումն ինձ համար հիպոթետիկ վարժություն է, քանի որ այսօր մեր քաղաքացին վստահություն չունի ընտրությունների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Նա ընդգծեց՝ ոչ մի երաշխիք չկա, որ կընդունվի այն Սահմանադրությունը, որին իր ձայնը կտա ժողովուրդը:
«Այս հարցն է առաջնային ու էական չէ՝ ներկայացված Սահմանադրությունը լավագու՞յնն է, թե՞ վատագույնը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով այն հարցին, որ ժողովուրդը ներկայիս Սահմանադրությունից էլ առանձնապես տեղյակ չէ, Թևան Պողոսյանն ասաց, որ իսկապես կարիք կա այն հասարակութանը ներկայացնելու:
«Ես ասում եմ՝ եթե ուզում եք ժողովուրդը ճիշտ ընտրություն անի, ներկայացրեք առաջին Սահմանադրությունը և ցույց տվեք, թե ինչն է խանգարել ճիշտ աշխատանքին, դրանից հետո հասկանանք՝ ինչ մեխանիզմներ փոխենք»,- ասաց Թևան Պողոսյանը: