31/07/2015 11:05
Ռուս զբոսաշրջիկները երես են թեքել Թուրքիայից
Ռուս զբոսաշրջիկների թիվը, ովքեր մեկնում են Թուրքիա հանգստանալու, 2015թ-ի առաջին կիսամյակում նվազել է 24 տոկոսով կամ 1.45 մլն-ով: Նախորդ տարվա հունիսի համեմատ՝ Ռուսաստանից Թուրքիա հանգստանալու է մեկնել 19 տոկոս քիչ զբոսաշրջիկ կամ՝ 652.7 հազար մարդ պակաս: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ այդուհանդերձ ռուս զբոսաշրջիկները ամենաշատն են գնում Թուրքիա՝ հունիսին այստեղ հանգստացել է 652.7 ռուսաստանցի, ինչը կազմում է ամբողջ տուրիստական հոսքի 16 տոկոսը: