28/08/2015 12:53
Ֆուտզալ. ՈւԵՖԱ-ի գավաթում Հայաստանի չեմպիոնը մեկնարկեց պարտությամբ
Մոլդովայում մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ ՈւԵՖԱ-ի Գավաթի առաջին խմբային փուլի G խմբի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը առաջին տուրում մրցել է մոլդովական «Պրոգրեսի» հետ և պարտվել է 1:4 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո հայկական թիմը հաշվի մեջ զիջում էր 0:1 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, սակայն խաղավերջում մոլդովացիները ևս 2 գնդակ ուղարկեցին ՀՊՏՀ-ի դարպասը և խոշոր հաշվով հաղթանակ տարան:
Հատկանշական է, որ ՀՊՏՀ-ն հատկապես անհաջող գործեց դարպասային հրապարակում պաշտպանվելիս, ինչի արդյունքում մրցակիցը 3 գոլ խփեց 6 մետրանոց տուգանային հարվածով:
Նշենք, որ ՀՊՏՀ-ն իր երկրորդ և խմբում վերջին հանդիպումը կանցկացնի այսօր: Նրա մրցակիցը կլինի բելգիական «Ասե Գոյկ» թիմը: