31/08/2015 12:48
Երևանում կանխվել է 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
Օգոստոսի 30-ին, ժամը 21.23-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Երևանի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից:
Պարզվել է, որ Հ. Հ.-ը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինս հոսպիտալացվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա: